Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» կբաժանվի երեք ֆուտբոլիստից՝ Կոուտինյոյին եւ Դե Լիգտին գնելու համար

«Բարսելոնան» պատրաստ է հրաժարվել երեք կիսապաշտպաններից, որպեսզի կարողանա վճարել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի եւ «Այաքսի» պաշտպան Մատեիս դե Լիգտին:

Կատալոնացիները պատրաստ են վաճառել Ռաֆինյային, Արդա Թուրանին եւ Դենիս Սուարեսին՝ չնայած նրանց վերաբերյալ ոչ մի առաջարկ դեռ չի եղել:

Ռաֆինյան ցանկանում է լքել կատալոնական ակումբը խաղային պրակտիկայի համար, բայց ակումբը չի որոշել բաց թողնել նրան:

Սուարեսը մերժել է ամռանը «Նապոլիից» ստացած առաջարկը եւ մտադիր չէ լքել թիմը նաեւ հունվարին:

Թուրանի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայը»: