Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» կարող է ավտոբուսով հասնել «Էյբարի» հետ արտագնա խաղին

«Բարսելոնային», ամենայն հավանականությամբ, ավտոբուսային ճանապարհորդություն է սպասվում «Էյբարի» դեմ արտագնա խաղին։

Ինչպես հաղորդում է AS-ը, դա կապված է Կատալոնիայում մասսայական գործադուլների հետ, մասնավորապես «Էլ Պրատ» օդանավակայանը կարող է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքը։

Նշվում է, որ Բարսելոնայի ու Էյբարի միջև տարածությունը կազմում է 600կմ։ Թիմն ավտոբուսով կարող է այդտեղ հասնել 6 ժամում։

«Էյբարի» ու «Բարսելոնայի» միջև հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով 15։00-ին