Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» կապ է հաստատել Մբապպեի հետ

«Բարսելոնան» հետաքրքրվում է Ֆրանսիայի ազգային հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի ծառայություններով: Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «կապտանռնագույնները» կապ են հաստատել Մբապպեի հետ՝ նրա հետագա պլաններին ծանոթանալու համար:

Հաշվի առնելով, որ ֆրանսիական ակումբը չի ցանկանում բաժանվել երիտասարդ տաղանդից, «Բարսելոնայում» փորձում են հասնել նրան, որ ֆուտբոլիստն անձամբ ցանկություն հայտնի տեղափոխվել կատալոնական ակումբ: