Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» հետևում է «Շախտյորի» կիսապաշտպանին

«Բարսելոնայի» սկաուտները հետևում են «Շախտյորի» կիսապաշտպան Ֆրեդի խաղին:

Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն՝ առաջին անգամ հետևելու արդյունքում սկաուտների մոտ լավ տպավորություն է ձևավորվել 25-ամյա բրազիլացու խաղի մասին, ինչը ամփոփված է համապատասխան զեկույցներում:

Բրազիլացուն ձեռք բերելով՝ կատալոնական ակումբը ցանկանում է մրցակցություն ստեղծել դաշտի կենտրոնում և երբեմն հանգստի հնարավորություն տալ Իվան Ռակիտիչին ու Սերխիո Բուսկետսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրեդով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրեդը «հանքափորների կազմում 37 խաղ է անցկացրել, որոնցում աչքի է ընկել 4 գոլով ու 6 գոլային փոխանցմամբ: