Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» հետևում է Դելե Ալիին

«Բարսելոնան» լրջորեն հետևում է Բամիդելե Ջերմեյն Ալիին՝ ավելի հայտնի որպես Դելե Ալի: «Տոտենհեմի» 21-ամյա կիսապաշտպանն անցյալ մրցաշրջանում ճանաչվել էր Պրեմիեր Լիգայի ամենախոստումնալից տաղանդը:

«Բարսելոնայի» տեխնիկական քարտուղարությունը Պեպ Սեգուրայի գլխավորությամբ ուշադիր հետևում է խաղացողի էվոլուցիային, քանի որ համարում է, որ Ալին կարող է հարմարվել ակումբի միջուկին: «Բլաուգրանան» նպատակ ունի մոտ ապագայում ձեռք բերել Ֆիլիպպե Կոուտինյոյին, բայց տեղյակ լինելով նման գործարքներում հնարավոր դժվարությունների մասին, վախենում է ևս մեկ անգամ ձախողվել, ինչպես դա եղավ անցյալ ամռանը, և դիտարկում է Դելե Ալիին՝ որպես այլընտրանք:

«Տոտենհեմն», իր հերթին, տեղյակ լինելով «Բարսելոնայի» և «Ռեալի» հետաքրքրության մասին, մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Ալիին, որով նրա աշխատավարձը կկրկնապատկվի: Հիմա Ալին շաբաթական վաստակում է 55.000 եվրո, բայց ըստ Telegraph-ի տվյալների՝ նոր պայմանագրով կստանա 90.000 եվրո՝ դառնալով թիմի 2-րդ ամենաբարձր վարձատրվող խաղացողը Հարի Քեյնից հետո և առաջ անցնելով Էրիկսենից:

Ըստ Sport.es-ի՝ Ալիի տրանսֆերը կարող է ավելի էժան նստել կատալոնական ակումբի վրա, քան Կոուտինյոյինը: Ալին կարժենա մոտ 150 միլիոն եվրո՝ այնքան, որքան «Բարսելոնան» նախատեսել է թիմի ուժեղացման համար, մինչդեռ Կոուտինյոյի համար «Լիվերպուլը» 200 միլիոն եվրո է պահանջում:

«Տոտենհեմի» խաղացողը մտածում է իր ապագան վերանայելու մասին՝ հաշվի առնելով, որ դադարեցրել է իր պայմանագրային կապերը Impact Sports Management ընկերության հետ: Այժմ, խաղացողի վրա աչք են դրել ֆուտբոլային աշխարհի 2 լավագույն գործակալները՝ Խորխե Մենդեսը և Մինո Ռայոլան: 2-ն էլ խոստանում են խաղացողին տեղ գտնել նրա համար «Բարսելոնայում», «Ռեալում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում»: