Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» հետեւում է «Վալենսիայի» 16-ամյա տաղանդին

Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» նոր թիրախն է: «Վալենսիայի» կիսապաշտպանը, ում տրանսֆերը գնել ցանկանում են նաեւ Մադրիդն ու մի շարք եվրոպական ակումբներ, հետաքրքրել է կատալոնական ակումբին, որի ներկայացուցիչ Պեպ Սերերը հետեւել է նրա խաղին շաբաթ օրը:

Սերերը նոր է միացել Ռոբերտ Ֆերնանդեսի թիմին եւ դիտել է «Վալենսիայի» երկրորդ թիմի խաղը «Մեսթալիայում»: Տորեսն առաջին անգամ էր խաղում Հնդկաստանում կայացած Մ17 տարեկանների Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո: Իսպանիայի ընտրանին այնտեղ նվաճել էր երկրորդ տեղը:

Թիմը պարտվել է, սակայն Տորեսը խաղացել է 90 րոպե: «Չղջիկների» ղեկավարությունը գիտակցում է ֆուտբոլիստի կարեւորությունը եւ ցանկանում է նրան առաջարկել նոր պայմանագիր, որով Ֆերանը կընդգրկվի առաջին թիմի կազմում, իսկ հրաժարագինը կդառնա 25 միլիոն եվրո: