Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» հերքել է Նեյմարի վերադարձի մասին լուրերը

«Բարսելոնայի» ղեկավարությունը  արդարացիորեն կարող է շփոթված լինել այն հանգամանքից, թե ինչու են թիմի որոշ խաղացողներ քննարկում Նեյմարի վերադարձն ակումբ: Կատալոնական ակումբի խոսնակ Խոսեպ Վիվեսը նշել է, որ նման հարց չի քննարկվում:

«Մենք ոչինչ չգիտենք այն մասին, որ Նեյմարը ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»: Բրազիլացին ինքն է լքել ակումբը, և մենք նրան հաջողություն ենք մաղթել հեռանալիս:

Դրանից հետո ոչինչ չի պատահել: Մենք տեսական քննարկումների մեջ չենք պատրաստվում մտնել այն հարցի շուրջ, թե ինչ է ասել ինչ-որ մեկը մի խաղացողի մասին, որ մերը չէ»,- Վիվեսի խոսքերն է մեջբերում Marca-ն: