Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» համաձայնության է հասել «Ինտերի» հետ Լաուտարոյի տրանսֆերի հարցում

«Բարսելոնան» համաձայնության է հասել «Ինտերի» հետ թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի հարցում: Այս մասին հայտնում է Cadena Cope-ն:

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը կատալոնական ակումբ կտեղափոխվի այս ամռանը, սակայն «Բարսան» չի վճարելու նրա հրաժարագինը, որը կազմում է 111 մլն եվրո:

Հաղորդվում է, որ գործարքի մեջ կարող են ներառվել Իվան Ռակիտիչը և Արտուրո Վիդալը, ինչպես նաև Նելսոն Սեմեդուն, Սամուել Ումտիտին և Խունիոր Ֆիրպոն: