Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» գտել է Սուարեսին փոխարինողին

Իտալական «Սասուոլոյի» հարձակվող Դոմենիկո Բերարդին առաջացրել է Կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրությունը։

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «կապտանռնագույնները» իտալացուն դիտարկում են որպես 31-ամյա Լուիս Սուարեսին փոխարինող։

Դոմենիկո Բերարդին «Սասուոլոյի» կազմում մասնակցել է 196 հանդիպման, դարձել 68 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։