Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» գտել է Սամուել Ումտիտիին փոխարինող երեք պաշտպանի

Միանգամից երեք պաշտպաններ հայտնվել են կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

Կատալոնական ակումբը չի կարողանում նոր համաձայնագիր կնքել թիմի պաշտպան Սամուել Ումտիտիի հետ, ինչի պատճառով փնտրում է ֆրանսիացուն փոխարինողների:

Ումտիտիին կարող է փոխարինել մեկ այլ ֆրանսիացի, «ՌԲ Լեյպցիգի» պաշտպան Դայոտ Ուպամեկանոն, որի հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո:

Բացի 19-ամյա պաշտպանից «Բարսան» հետաքրքրվում է նաև «Սեւիլյայի» պաշտպան Կլեման Լանգլեի ծառայություններով, որը իրեն լավ է դրսեւորում Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում:

Նաև դիտարկվում է «Շալկեի» 21-ամյա գերմանացի պաշտպան Տիլո Կերրերայի տարբերակը: