Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» Գրիզմանի շրջապատին 14 մլն եվրո կվճարի տեղափոխության համար

«Բարսելոնան» Անտուան Գրիզմանի ներկայացուցիչներին 14 մլն եվրո կվճարի ֆրանսիացւ տրանսֆերի համար: Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, սա հետևում է կատալոնական ակումբի ու խաղացողի ներկայացուցիչների միջև հաղորդագրություններից:

Աղբյուրը հայտնում է, որ նամակագրությունը տեղի է ունեցել մարտին, դա կարող է օգնել «Ատլետիկոյին», որը «Բարսելոնայի» գործողություններն անօրեն է համարում:

Մադրիդյան ակումբը պնդում է, որ «կապտանռնագույնները» Գրիզմանի հետ համաձայնության են եկել մինչև հուլիսի 1-ը, երբ հրաժարագինը կազմում էր 200 մլն եվրո, սակայն տրանսֆերն իրականացրել են հուլիսի 1-ից հետո, երբ արդեն պետք է վճարվեր 120 մլն եվրո:

Ավելի վաղ նշվում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է պատժամիջոցներ կիրառել «Բարսելոնայի» դեմ: