Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» գոլառատ խաղում հաղթեց «Վալենսիային»

Լա Լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթեց «Վալենսիային»:

Կատալոնական ակումբի կազմում 3-րդ և 7-րդ րոպեներին աչքի ընկան երիտասարդ՝ 16-ամյա Անսութ Ֆաթին և Ֆրենկի Դե Յոնգը: 29-րդ րոպեին Քևին Գամեյրոն կրճատեց հաշվի տարբերությունը:

Երկրորդ կեսում կատալոնացիները ևս երեք անգամ ստիպեցին իրենց նախկին դարպասապահ Յասպեր Սիլեսենին գնդակը հանել սեփական դարպասից: «Կապտանռնագույնների» կազմում երրորդ գոլը 52-րդ րոպեին խփեց Ժերար Պիկեն, իսկ փոխարինման դուրս գալուց հետո դուբլ ձևակերպեց Լուիս Սուարեսը՝ 61-րդ և 82-րդ րոպեներին:

Մրցավարի կողմից ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Մաքսի Գոմեսը հաշիվը դարձրեց 5:2:

4-րդ տուրից հետո «Բարսելոնան» 7 միավորով եզրափակում է լավագույն քառյակը: «Վալենսիան» 4 միավորով 14-րդ տեղում է: