Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ևս մեկ նորեկի կներկայացնի

Հունվարի 12-ին «Բարսելոնան» կներկայացնի կոլումբիացի պաշտպան Իեռի Մինային: Այս մասին հաղորդում է AS-ը:

Մինան, որը պաշտպանում էր «Պալմեյրասի» գույները, «Բարսելոնայի» հետ 4-ամյա պայմանագիր է ստորագրել: Ֆուտբոլիստի համար կատալոնացիները կվճարեն 12.3 միլիոն եվրո:

Ի սկզբանե «Բարսելոնան» մտադիր էր Մինային ձեռք բերել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, բայց ստիպված եղավ արագացնել իրադարձությունները՝ պայմանավորված Սամուել Ումտիտիի վնասվածքով և Մասկերանոյի՝ կատալոնական ակումբի կազմը լքելու ցանկությամբ: