Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» և «Ռեալը» կպայքարեն «Սևիլյայի» խաղացողի համար

«Բարսելոնան» և «Ռեալը» կպայքարեն «Սևիլյայի» կենտրոնական պաշտպան Կլեմեն Լենգլեին ձեռք բերելու համար: Այս մասին հաղորդում է Sport-ը:

22-ամյա ֆրանսիացին երկար ժամանակ է «Բարսելոնայի» ապագա ձեռքբերումների ցուցակում է, իսկ հիմա նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:

Նշվում է Զինեդին Զիդանը ցանկանում է հաջորդ մրցաշրջանում Լենգլեին տեսնել իր թիմի կազմում: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 30 միլիոն եվրո, բայց նրա ծառայություններով շատ ակումբներ են հետաքրքրված: