Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» և ՊՍԺ-ն կպայքարեն «Յուվենտուսի» ֆուտբոլիստի համար

«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը հետաքրքրել է «Բարսելոնային» և ՊՍԺ-ին:

Ըստ Sport.es-ի՝ երկու ակումբները դիտարկում են խաղացողի տրանսֆերը ձմռանը գնելու տարբերակը: Թուրինյան ակումբը կիսապաշտպանին գնահատում է 40-50 մլն եվրո: Ջանը մտադիր է փոխել ակումբային գրանցումը, քանի որ հիասթափված է թուրինցիներից այն բանի համար, որ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին չի ընդգրկել իրեն Չեմպիոնների լիգայի հայտացուցակում:

Ջանը «Յուվենտուսի» կազմը համալրել է 2018 թվականին: