Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» և «Արսենալը» հետաքրքրված են գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով

Գերմանական «Շալկե-04»-ի կիսապաշտպան Մաքս Մայերը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքւոմ կարող է փոխել ակումբը:

Ինչպես գրում է Sport.es-ը, Մայերի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է ամռանը և չնայած այն բանին, որ «Բարսելոնան» արդեն ձեռք է բերել Կոուտինյոյին, այնուամենայնիվ կատալոնացիք մտադիր են ձեռք բերել Մայերին: Մայերը դեռ չի որոշել, արդյոք ցանկանում է մնալ «Շալկեում» թե ոչ: Գերմանական ակումբի ղեկավարությունը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ՝ պայմանագրի երկարաձգման հարցով:

Մայերի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը 19 հանդիպում է անցկացրել գերմանական Բունդերսլիգայում: