«Բարսելոնան» երկարաձգեց պայմանագիրը Սերժի Ռոբերտոյի պայմանագիրը
«Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը երկարաձգել է թիմի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի պայմանագիրը: Նոր պայմանագրով՝ Ռոբերտոն «Բարսելոնայում» կմնա մինչև 2022 թվականը: Կատալոնական ակումբի սանի հրաժարագինը կազմում է 500 մլն եվրո:

Սերժի Ռոբերտոն իր նորամուտը նշել է «Բարսելոնայի» կազմում 2010 թվականի նոյեմբերի 10-ին՝ «Սեուտայի» դեմ խաղում: