«Բարսելոնան» ձմռանը կփորձի վարձակալել Պոգբային
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան արդեն ձմռանը կարող է հեռանալ Անգլիայից։ Նա կարիերան կարող է շարունակել «Բարսելոնայում»։

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը՝ հղում կատարելով իսպանացի լրագրող Էդուրադո Ինդիին, կատալոնական ակումբը ցանկանում է վարձակալել ֆրանսիացուն ձմռանը հետագայում գնելու պարտադիր սկզբունքով։ Խնդիրը կապված է ֆինանսական fair play-ի հետ։
Հաղորդվում է նաև, որ «կապտանռնագույնների» ավագ Լիոնել Մեսսին ողջունում է Պոլ Պոգբային «Բարսելոնայում» տեսնելու գաղափարը։