Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի համար 2 թիրախ ունի

«Բարսելոնան» մտադիր է երկու ձեռքբերում կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով Don Balon-ին, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Ջենովայի» հարձակվող Կշիշտոֆ Պենտեկի և ՊՍՎ-ի վինգեր Իրվինգ Լոզանոյի ծառայություններով։

Կատալոնական ակումբը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։ Հաշվի առնելով այն փաստը, որ «կապտանռնագույնները» ի վիճակի չեն գնելու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերը, նրանք դիտարկում են Պենտեկին և Լոզանոյին որպես ալտերնատիվ տարբերակ։