Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» Դեմբելեին կարող է փոխարինել ԱՊԼ-ի աստղի հետ

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է թիմի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեին փոխարինելու հարցը։

Ինչպես տեղեկացնում է Football Espana-ն, «կապտանռնագույնները» ամենևին էլ դեմ չեն լինի, եթե կարողանան 21-ամյա ֆրանսիացուն փոխարինել «Լիվերպուլի» եգիպտացի վինգեր Մոհամեդ Սալահով։ Հաղորդվում է, որ «Կամպ Նոուում» հաշվի են առնում այն փաստը, որ «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ժամանակին ցանկություն էր հայտնել աշխատելու աշխարհի չեմպիոնի հետ։

Հիշեցնենք, որ Դեմբելեն հանդես է գալիս «Բարսելոնայում» 2017 թվականից։