Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» Դեմբելեի համար անձնական խոհարար և թիկնապահ է վարձել

«Բարսելոնայի» ղեկավարությունը փորձում է արագացնել Ուսման Դեմբելեի  ադապտացիան կատալոնական ակումբում, որը այստեղ էր տեղափոխվել ամռանը, Դորտմունդի «Բորուսիայից» :

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն՝  ակումբը խաղացողի համար անձնական խոհարար է վարձել, որպեսզի Դեմբելեն ճիշտ սնվի: 20-ամյա խաղացողի համար նաև թիկնապահ են վարձել, իսկ ակումբի բժիշկները պարբերաբար այցելում են ֆրանսիացու տուն և հետևում նրա ֆիզիկական վիճակին:

Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում 5 խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում՝ դառնալով մեկ գոլային փոխանցան հեղինակ: