Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» չի վաճառի Դեմբելեին

Տեղեկությունն այն մասին, որ «Բարսելոնան» ծրագրում է վաճառել Ուսման Դեմբելեին, չի համապատասխանում իրականությանը:

Ակումբը շարունակում է հավատալ երիտասարդ ֆրանսիացուն: Դեռեւս նա չի արդարացնում կատալոնացիների հույսերը, բայց մարզչական շտաբը աճ է նկատում եւ հույս ունի, որ շուտով Ուսմանը կավելացնի:

«Բարսելոնայում» այս առիթով հիշում են Թյերի Անրիին, որն առաջին մրցաշրջանում նույնպես ոչ այդքան հաջող էր հանդես գալիս, բայց հետո ավելացրեց իր խաղի որակը: