Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» չի համաձայնել «Ինտերի»՝ Ռաֆինյայի համար առաջարկած գումարին

«Ինտերը» շարունակում է «Բարսելոնայի» հետ բանակցությունները կիսապաշտպան Ռաֆինյա Ալկանտարային վարձակալելու վերաբերյալ։

Երեկ միլանյան ակումբը ֆուտբոլիստի տեղափոխման առաջարկ է կատարել։ «Բարսելոնան» չի համաձայնել առաջարկված պայմաններին։

Կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Պեպ Սեգուրան հասկացրել է, որ գումարը, որի դիմաց «Ինտերը» հետագայում կկարողանա գնել կիսապաշտպանի նկատմամբ իրավունքները, պետք է ավելի բարձր լինի։

Ֆուտբոլիստի գործակալները հաստատել են, որ Ռաֆինյան համաձայն է տեղափոխվել միլանյան ակումբ։ Ֆուտբոլիստի ներկայացուցիչները Ալկանտարային առաջարկված ֆինանսական պայմանները լավն են համարում։

Մոտակա ժամերին գործակալները նոր հանդիպում կխնդրեն «Բարսելոնայի» ղեկավարության հետ։ Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչպիսի պայմանների է փորձում հասնել կատալոնական ակումբը «Ինտերի» հետ բանակցություններում։

Միլանյան կողմը կշարունակի աշխատել Ռաֆինյայի տեղափոխության վրա։ «Ինտերը» կարող է մի շարք բոնուսներ սահմաներ, որոնց վճարումը կախված կլինի Ալկանտարայի խաղից։ Ինքը ֆուտբոլիստը ցանկանում է համոզել կատալոնական ակումբին բաց թողնել իրեն։