Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել Տիագո Ալկանտարային

«Բարսելոնան» հետաքրքրվում է «Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններով: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները ցանկանում են վերադարձնել ֆուտբոլիստին, որը ժամանակին խաղացել է «Բարսայում» և 2013 թվականին տեղափոխվել «Բավարիա»:

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բանակցություններ սկսել մյունխենյան ակումբի հետ: