Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ցանկանում է իր խաղացողներից մեկին փոխարինել Օզիլի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը, ով չի մտնում ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի ծրագրերի մեջ, կարող է օգնել «կապտանռնագույններին» ձեռք բերել «Արսենալի» փլեյմեյքեր Մեսութ Օզիլին:

Համաձայն Dailystar պարբերականի՝ կատալոնական ակումբը հույս ունի, որ 30-ամյա խաղացողի միացումը գործարքին կարող է համոզել լոնդոնյան թիմին բաց թողնել Օզիլին:

Նշենք, որ «Բարսան», ըստ շրջանառվող լուրերի, նախորդ ամռանը արդեն փորձեր էր կատարել Թուրանին Օզիլով փոխարինելու ուղղությամբ: