Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ցանկանում է ձմռանը կենտրոնական պաշտպան ձեռք բերել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կենտրոնական պաշտպան ձեռք բերել: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիչն այդ մասին տեղեկացրել է «կապտանռնագույնների» ղեկավարությանը:

Վալվերդեն ցանկանում է իր թիմում տեսնել ֆուտբոլիստի, որը հանդես է գալիս Իսպանիայի առաջնությունում կամ Եվրոպական թոփ-առաջնություններից մեկում: Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնային» են միացել Նելսոն Սեմեդուն «Բենֆիկայից», Պաուլինյոն «Գուանչժոու Էվերգրանդից» և Ուսման Դեմբելեն «Բորուսիայից»:

11 տուրից հետո կատալոնացիները զբաղեցնում են Իսպանիայի առաջնության առաջին հորիզոնականը՝ իրենց ակտիվում ունենալով 31 միավոր: