Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Սալահին

«Բարսելոնան» երկար ժամանակ է, ինչ հետևում է «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի խաղին: Այս մասին հայտնում է Le 10 Sport-ը՝ հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին:

Կատալոնացիները, ըստ աղբյուրի, մտադիր են ամռանը ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը: «Կապտանռնագույնները» մյուս թոփ ակումբների հետ կպայքարեն Սալահի համար:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «կարմիրների» կազմում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում աչքի է ընկել 38 գոլով և 13 գոլային փոխանցմամբ: