«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին
Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրվում է գերմանական «Շալկեի» կենտրոնական պաշտպան Տիլո Կերրերի ծառայություններով, տեղեկացնում է Le 10 Sport-ը:

Հաղորդվում է, որ «կապտանռնագույնների» շարքերը 21-ամյա պաշտպանը կհամալրի այս ամառվա տրանֆերային պատուհանի ընթացքում: Գերմանացի խաղացողի գինը գնահատվում է 35 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում հեռանկարային խաղացողը «Շալկեի» կազմում խաղացել է 26 խաղ՝ խփելով 1 գոլ և կատարելով 2 արդյունավետ փոխանցում: