Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Դե Յոնգին

«Բարսելոնան» նորից հետաքրքրվում է հոլանդական «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններով: Այս մասին հայտնում է Todomercadoweb-ը:

Կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել դե Յոնգին, քանի որ չի հաջողվել համաձայնության գալ ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» պատրաստ են 50 մլն եվրո վճարել դե Յոնգի համար: