Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» բողոք կներկայացնի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա

«Բարսելոնան» դժգոհ է մնացել Լա Լիգայի 17-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի մրցավարի մի քանի որոշումից:

Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կատալոնացիների նախագահ Խոսեպ Բարտոմեուն պատրաստվում է բողոք ներկայացնել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Նա դժգոհ է հանդիպման ժամանակ VAR-ի կիրառությունից:

Խաղի վերջնամասում հանդիպման մրցավար Խավիեր Ալբերոլա Ռոխասը չի նշանակել 11-մետրանոց ի օգուտ «Բարսելոնայի»:

Դրվագներից մեկում մրցակցի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում բռնել էր Ժերար Պիկեի մարզաշապիկից: Մրցավարը VAR-ի օգնությանը չի դիմել, որպեսզի դիտի կրկնապատկերը: