Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» «Բետիսի» դեմ կխաղա հատուկ խաղաշապիկներով

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Իսպանիայի առաջնության առաջին տուրի շրջանակներում կայանալիք «Բետիսի» դեմ հանդիպմանը խաղադաշտ դուրս կգան հատուկ խաղաշապիկներով՝ ի հիշատակ մայրաքաղաք Կատալոնիայում օգոստոսի 17-ին տեղին ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով զոհված մարդկանց:

Յուրաքանչյուր խաղաշապիկի վրա ֆուտբոլիստի ազգանվան փոխարեն գրված կլինի «Barcelona», իսկ առջևում՝ #TotsSomBarcelona («Մենք բոլորս «Բարսելոնա» ենք) հեշթեգը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Ահաբեկչության պատճառով զոհվել է 13 մարդ, իսկ հարյուրից ավել մարդ վիրավորվել է: