Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» աստղաբաշխական թվերով նոր առաջարկ կանի «Բորուսիային»

«Բարսելոնան» Դեմբելեի տրանսֆերը ձեռք բերելու համար կշարունակի բանակցությունները Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Այսօր հայտնի է դարձել, որ կատալոնացիները մեծացրել են 20-ամյա հարձակվողի համար արված առաջարկը մինչև 90 մլն եվրո: Սակայն այս առաջարկը ևս մերժվել է գերմանական գրանդի կողմից:

Այնուամենայնիվ, «կապտանռնագույնների» ղեկավարությունը մոտակա ժամանակներս նոր՝ 140 մլն եվրոյանոց (110 մլն եվրոն որպես ֆիքսված գումար, իսկ մնացած 30 մլն-ը բոնուսների տեսքով) առաջարկ կանի դորտմունդյան ակումբին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն իսպանական ակումբի հետ արդեն համաձայնեցրել է պայմանագրի անձնական պայմանները: