Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» արտագնա խաղում անակնկալ պարտություն կրեց «Գրանադայից»

Իսպանիայի Լա Լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ ուժերը չափեց «Գրանադայի» հետ:

Կատալոնական ակումբը անակնկալ պարտություն կրեց 0:2 հաշվով: Տանտերերի կազմում 2-րդ րոպեին հաշիվը բացեց Ազիզը: 65-րդ րոպեին էլ Վադիլիոն խփեց երկրորդ գնդակը:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 7 միավորով 7-րդն է: «Գրանադան» 10 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական: