Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» արձագանքել է Ալեքսիսի վերադարձի մասին լուրերին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը պլաններ չի կապում թիմի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ։

Մամուլում լուրեր էին շրջանառվում, թե իբր Ալեքսիսը կարող է վարձակալական հիմունքներով տեղափոխվել «Բարսելոնա», սակայն ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայից» կտրականապես «ոչ» են ասել այս շշուկներին։

Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում 2011-2014 թվականների ընթացքում։