Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» արդեն այսօր կարող է հռչակվել Իսպանիայի չեմպիոն

«Բարսելոնան» Պրիմերայի 34-րդ տուրում 2։0 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատմամբ և վաստակեց 80 միավոր։

Եթե այսօր Մադրիդի «Ատլետիկոն» պարտվի «Վալենսիային», ապա կատալոնացիները առաջնության ավարտից չորս տուր առաջ կհռչակվեն չեմպիոն։ «Ռոխիբլանկոսները» ներկա պահին 12 միավորով են հետ մնում առաջատարից։

Նշենք նաև, որ «Բարսելոնայի» հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» մաթեմատիկորեն ևս կորցրեց շանսերը ընթացիկ խաղարկությունում չեմպիոն հռչակվելու։