Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ամռանը կփորձի ձախ պաշտպան գնել․ կա երեք թեկնածու

«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը։ Այս մասին հաղորդում է sport.es-ը։

Աղբյուրի փոխանցմամբ, «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում են հայտնվել «Լիվերպուլի» իսպանացի պաշտպան Ալբերտո Մորենոն, Մադրիդի «Ատլետիկոյի» փորձառու պաշտպան Ֆելիպե Լուիսը և Նաչո Մոնրեալը, ով հանդես է գալիս Լոնդոնի «Արսենալում»։

Չնայած Ալբայի հետ պայմանագրի երկարաձգմանը՝ «Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել եզրը։