Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» ամռանը հրաժարվել էր գնել Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը այս տարվա ամռանը կարող էր տեղափոխվել «Բարսելոնա», փոխանցում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, այն բանից հետո, երբ ՊՍԺ-ն ձեռք բերեց կատալոնյան ակումբի հարձակվող Նեյմարին, կատալոնացիներին ընձեռվեց հնարավորություն ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, սակայն վերջնական արդյուքնում «Բարսելոնան» հրաժարվեց այդ մտքից: Կատալոնական ակումբի ղեկավարությունը կարծում էր, որ Օբամեյանգի դիրքի կարիքը չի զգացվի, քանի որ կա Լուիս Սուարեսը:

Օգոստոսի վերջին «Բարսելոնան» Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք բերեց թիմի մեկ այլ հարձակվողի՝ Ուսման Դեմբելեին: