Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» «Այաքսի» ֆուտբոլիստի համար 60 միլիոն եվրո է առաջարկել

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերը:

Կողմերն արդեն սկսել են բանակցությունները:

Ինչպես փոխանցում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 60 միլիոն եվրո:

Հաղորդվում է, որ «Բարսան» 19-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի 5 տարվա պայմանագիր: