Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» 50 մլն եվրո է պատրաստել Բունդեսլիգայի ռմբարկուներից մեկի համար

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչին:

«Բարսելոնան» պատրաստ է վճարել 50 մլն եվրո Յովիչի համար, հայտնում է The Guardian-ը: Ակնկալվում է, որ բանակցությունները կսկսեն առաջիկա շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե «Այնտրախտը» Յովիչի տրանսֆերից ակնկալում է ստանալ նվազագույնը 75 մլն եվրո: