Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» 30 մլն եվրո է առաջարկել «Նիցցայի» կիսապաշտպան Սերիի համար

«Նիցցայի» կիսապաշտպան Ժան-Միշել Սերին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։ Sport.es-ի հաղորդմամբ, «կապտանռնագույնները» 30 մլն եվրո են առաջարկել Կոտ դ՛Իվուարցի կիսապաշտպանի համար։

Կատալոնական ակումբը բանակցություններ է վարում 26-ամյա ֆուտբոլիստի եղբոր հետ, ով հանդիսանում է նրա գործակալը։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» արդեն ունի Սերիի համաձայնությունը։

Սերին «Նիցցայի» կազմում հանդես է գալիս 2015 թվականի ամռանից։ Ֆրանսիական ակումբի կազմում կիսապաշտպանը անցկացրել է 84 խաղ, խփել 10 գնդակ և կատարել 17 գոլային փոխանցում։

«Բարսելոնան» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերելՖիլիպե Կոուտինյոյին («Լիվերպուլ») և Ուսման Դեմբելեին («Բորուսիա»), բայց դեռ չի կարողանում համաձայնության գալ նրանց ակումբների հետ։