Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան» 18-20 միլիոն եվրո է պահանջում իր ֆուտբոլիստի համար

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն հունվարին կարող է վերադառնալ Ա Սերիա, որտեղ նա արդեն հանդես գալու փորձ ունի: Հիշեցնենք, որ «Բարսելոնա» վերադառնալուց առաջ Դելոֆեուն հանդես էր գալիս «Միլանում»:

Ինչպես հաղորդում է Sky Sport Italia-ն՝ կատալոնական ակումբը պատրաստ է բաց թողնել 23-ամյա իսպանացուն 18-20 միլիոն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նապոլին Դելոֆեուի համար 18 միլիոն է առաջարկել «Բարսելոնային» և ևս 2 միլիոն բոնուսների տեսքով: Բայց ինքը խաղացողը կգերադասեր տեղափոխվել «Ինտեր», որի առաջարկը, սակայն, «Բարսելոնային» չի գոհացնում: