Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնան»՝ նոր խելահեղ ռեկորդին ընդառաջ

«Բարսելոնան» կարող է այս մրցաշրջանում իսկական պատմություն կերտել Իսպանիայի առաջնությունում՝ հատկապես Լա Լիգայում: Կատալոնական ակումբը դեռևս չի պարտվել այս մրցաշրջանի Լա Լիգայի և ոչ մի խաղում:

1929-30 թթ մրցաշրջանում Բիլբաոյի «Ատլետիկը» և 1931-32 թթ՝ Մադրիդի «Ռեալը» պարտություն չեն կրել, սակայն այդ տարիներին Իսպանիայի առաջնությունը բաղկացած էր ոչ թե 38, այլ 18 տուրից:

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» կարող է դառնալ առաջին թիմը, որը Իսպանիայի առաջնության ամբողջ մրցաշրջանն անցնում է առանց պարտության: