Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնային» մեկ միավոր է բաժանում չեմպիոնությունից

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնային» հետապնդող Մադրիդի «Ատլետիկոն» ապրիլի 22-ին «Բետիսի» հետ հանդիպումը ավարտել է խաղաղությամբ (0։0)։

Սա նշանակում է, որ «Բարսելոնային» բավական է մեկ միավոր՝ Պրիմերան հաղթելու համար։

«Կապտանռնագույնները» 83 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը, «Ատլետիկոն» ունի 72 միավոր։ Երրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է՝ 68 միավորով։

«Բարսելոնան» և «Ռեալը» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։