Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնային» երեք միավոր է բաժանում չեմպիոնությունից

Ապրիլի 19-ին «Ռեալ Սոսյեդադը» «Անուետա» մարզադաշտում 3։0 հաշվով ջախջախեց Մադրիդի «Ատլետիկոյին»՝ մեծացնելով վերջինիս տարբերությունը առաջատար «Բարսելոնայից»։

Կատալոնական ակումբը «Ատլետիկոյից» առաջ է 12, իսկ «Ռեալից»՝ 15 միավորով։ Ուստի մնացած հինգ տուրերում «կապտանռնագույններին» բավական կլինի վաստակել 3 միավոր՝ Լա Լիգան հաղթելու համար։

Ինչպես հայտնի է՝ գավաթի խաղարկության պատճառով «Բարսելոնան» բաց կթողնի 34-րդ տուրը, իսկ 35-րդ տուրում կհյուրընկալվի «Դեպորտիվոյին»։

Հաղթելու դեպքում ՝ «Էլ Կլասիկոյին» «Բարսելոնան» կմոտենա Իսպանիայի չեմպիոնի կարգավիճակով։