Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» վինգերը հայտնվել է «Բավարիայի» ուշադրության կենտրոնում

Մյունխենի «Բավարիան» երկար ժամանակ է, ինչ փորձում է իրագործել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեի տրանսֆերը:

Սակայն տեղափոխությունը ոչ մի կերպ չի ստացվում իրագործել: Մյունխենցիները սկսել են այլընտրանքային տարբերակ փնտրել Սանեի համար:

«Բավարիայի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն, հայտնում է Bild-ը:

Այս մրցաշրջանում ֆրանսիացին 29 անգամ է խաղադաշտ դուրս եկել, դարձել է 8 գոլի հեղինակ և 5 գոլային փոխանցում է կատարել: