Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր թիրախը կլինի Մբապեն, այլ ոչ թե Նեյմարը

«Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի համար ՊՍԺ-ի հետ բանակցությունները ձախողելուց հետո տրանսֆերային նոր թիրախ ունի: Այս մասին հայտնում է AS-ը:

Հաջորդ ամռանը կատալոնացիները կրկին կապ կհաստատեն փարիզյան ակումբի հետ, սակայն այս անգամ Կիլիան Մբապեի համար: Չնայած ֆրանսիացու տրանսֆերային արժեքն ավելի բարձր է (300 մլն եվրո), այնուհանդերձ «Բարսելոնայում» վստահ են, որ Մբապեի տեղափոխությունն ավելի հեռանկարային է ու շահավետ:

Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնները» կարծում են, որ Մբապեն ավելի քիչ է վնասվածքներ ստանում ու բացասական աղդեցություն չի ունենա թիմի հանդերձարանի վրա: