Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» տարեկան բյուջեն կկազմի ռեկորդային 897 միլիոն եվրո

«Բարսելոնայի» ղեկավարությունը հավանություն է տվել հոկտեմբերին ակումբի անդամների խորհրդին ներկայացվելիք ծրագրին:

Ըստ Marca-ի՝ խորհուրդը կհավաքվի «Պալաու Բլաուգրանայում» հոկտեմբերի 21-ին կամ 22-ին: Օրը կհստակեցվի, երբ Լա Լիգան հայտնի 9-րդ տուրի «Բարսելոնա»-«Մալագա» հանդիպման օրը:

«Բարսելոնայի» ղեկավարությունը ակումբի անդամներին կներկայացնի տարեկան բյուջետային ծրագիրը, որը կկազմի 897 միլիոն եվրո: Կատալոնական ակումբի համար բյուջեի չափը ռեկորդային է: Ծրագիրը պահանջում է նաև խորհրդի անդամների հաստատումը:

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ավելի վաղ խոստացել էր, որ իր պաշտոնավարման ավարտին բյուջեն կգերազանցի 1 միլիարդ եվրոն: