Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» նշանառության տակ է հայտնվել «Պալմեյրասի» պաշտպանը

Բրազիլական «Պալմեյրասի» պաշտպան Էրի Մինան հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Ինչպես տեղեկացնում է Sport-ը՝ կատալոնացիները մտադիր են 22-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել հաջորդ ամռանը, սակայն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն ակտիվորեն աշխատում են այդ տրանսֆերի շուրջ:

Կատալոնական ակումբը կոլումբացի պաշտպանի համար կարող է վճարել 9 մլն եվրո:

Մինան հանդիսանում է բրազիլական ակումբի հիմնական խաղացողներից մեկը: Խաղացողը Լիբերտադորեսի գավաթի շրջանակներում մասնակցել է 7 հանդիպման՝ խփել 3 գոլ: