Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» նախկին մարզիչը կարող է գլխավորել Կոլումբիայի հավաքականը

Կոլումբիայի ֆուտբոլի ազգային հավաքականը փոխարինող է փնտրում Խոսե Պեկերմանին, ով օրեր առաջ ավարտեց իր առաքելությունը ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնում։

Ինչպես հաղորդում է Todomercadoweb-ը, Կոլումբիայի հավաքականը հետաքրքրված է «Ատլանտա Յունայթեդի» գլխավոր մարզիչ Տատա Մարտինոյի ծառայություններով։

Ինքը՝ Մարտինոն, չի բացառել այս իրողության իրականացումը․«Ինձ դուր է գալիս հավաքականներում աշխատելը։ Կարծում եմ՝ Կոլումբիայի հավաքականին մարզելը շատ հետաքրքիր կլինի»։

Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունում Կոլումբիայի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից 1/8 եզրափակչում՝ զիջելով Անգլիայի ընտրանուն։