Single Blog Title

This is a single blog caption

«Բարսելոնայի» նախկին հարձակվողը տեղափոխվել է «Սևիլիա»

«Սևիլիան» պայմանագիր է ստորագրել «Էվերտոնի» հարձակվող Սանդրո Ռամիրեսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը վարձավճարով է տեղափոխվել անդալուսյան ակումբ և  հանդես կգա մինչև մրցաշրջանի ավարտը:

Սանդրո Ռամիրեսը «Էվերտոն» էր տեղափոխվել ամռանը «Մալագայից», սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թիմի մեկնարկային կազմում:

Նախկինում Սանդրոն հանդես էր գալիս «Բարսելոնայի» կազմում և հանդիսանում է կատալոնական ակումբի սան: